Գիտնականները կպարզեն արկտիկական ծովերի աղտոտվածության աղբյուրները
News.am-ը գրում է.
«Ռուս գիտնականները պատրաստվում են պարզել Արկտիկայի ծովերի աղտոտվածության պատճառը Մուրմանսկի շրջանի ջրավազանում, հաղորդում է «Յամալ-ռեգիոն»-ը:
Հետազոտությունները կանցկացվեն Ֆինլանդիայից եւ Շվեդիայից մասնագետների աջակցությամբ:
Ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները պետք է պարզեն աղտոտվածությունների արտանետման էպիկենտրոնները, որոնք թափվում են տարածաշրջանի ջրերի մեջ: Գիտնականների խոսքով՝ դա անհրաժեշտ է անել, քանի որ վտանգավոր նյութերը կարող են օգտագործվել արդյունաբերական նպատակներով՝ աստիճանաբար կուտակվելով ջրերում, հողում եւ անգամ կենդանիների մեջ: Այնուհետեւ դրանք կարող են հայտնվել նաեւ մարդու օրգանիզմի մեջ:»
