Սեւանի ափամերձ գոտիներում ապամոնտաժվում է 1650 շինություն. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

News.am-ը գրում է.

«Սեւանի ափամերձ գոտիներում պետք է ապամոնտաժվի 1650 շինություն: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ 2019 թվականին ապամոնտաժվել է 8 շինություն:

«2021 թվականին նախատեսված 150 կառույցներից եւ շենքերից մինչ այժմ ապամոնտաժվել է 30-ը: Դժվարությունները կապված են ֆինանսական եւ իրավական խնդիրների հետ», — խոստովանել է Գրիգորյանը:»