Աճյունների որոնումները շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում

 

News.am-ը գրում է.

«2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ հաղորդագրություն կհրապարակի երեկոյան։

Ռազմական գործողություններից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հունիսի 30-ի տվյալներով` տարհանվել է 1588 աճյուն։»