Ադրբեջան և Պակիստան՝ ՀԱՊԿ ԽՎ-ում գործընկեր-պետություննե՞ր
«ՀԱՊԿ ԽՎ նախագահ, պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Դուշամբեում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է ԽՎ-ին կից գործընկեր-պետությունների ինստիտուտ հիմնելու մտադրության մասին։
Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Կալաշնիկովն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ ձևաչափին միանալու ցանկություն շատ երկրներ են հայտնել, բայց նշել է միայն երկու պետության անվանում… Ադրբեջանի և Պակիստանի։
Ցավոք, Հայաստանը ԱԳ նախարարություն չունի, որ որևէ արձագանք ակնկալեինք ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերին ուղիղ հարվածող երկու երկրների ներգրավվածության վերաբերյալ», — գրել է իր Telegram-ալիքում միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը։
