Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն անդրադարձել է այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։
«ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՍԵՐՈՎ
Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:
- Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր «Պատիվ ունեմ» դաշինքը: Խնդրին ուշադրույթուն էր դարձնում նաև «Հայաստանը»:
- Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր:
- Նայեցի ԼՀԿ նախընտրական ծրագիրը և ՈՉ մի խոսք չգտա նման քայլի կարևորության կամ նման առաջարկի մասին:
- Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել:
Այստեղից կանխատեսելի հետևություն.
- Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը», որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել «Պատիվ ունեմ» դաշինքին:
Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները, պարոնայք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Աշոտյանը:
Աղբյուր` Panorama.am
