Ռուսական ուղղաթիռներն Աֆղանստանում իրավիճակի սրման ֆոնին վարժանքներ են անցկացրել Տաջիկստանում

 

News.am-ը գրում է.

«Տաջիկստանում տեղակայված «Մի-24» եւ «Մի-8ՄՏՎ5-1» ռուսական ռազմաբազաների ուղղաթիռներն Աֆղանստանում սրված իրավիճակի ֆոնին վարժանքներ են անցկացրել պայմանական թշնամու ուղղությամբ հրթիռների արձակմամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, վարժանքներին ներգրավվել են թռիչքային, ինժեներա-տեխնիկական անձնակազմի, ինչպես նաեւ օժանդակության եւ թռիչքի կառավարման խմբի մոտ 100 զինծառայող:

«Օդաչուները Գիսարի օդանավակայանից թռել են պայմանական հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման վայր եւ թաքնված մոտեցել են կրակի կիրառման գոտի»,- ասվում է հաղորդագրության մեջ:»