«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կշարունակի մնալ կալանավորված
Yerevan.Today-ը գրում է.
«Առաջին ատյանի դատարանում, նաև վերաքննիչ դատարանում որպես վերաքննիչ բողոքի հակափաստարկներ քրեական հետապնդող մարմինների կողմից չեն ներկայացվել պատշաճ ապացույցներ առ այն, որ Գոռ Սեդրակյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ներկայացված փաստական տվյալներին: Այս ամսին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Գայանե Պապոյանը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Փաստաբանը նշեց, որ այնքան անհիմն է մեղադրանքը, որ ներկայացվել է կալանավորման մեկ հիմք. «Նույնիսկ փախուստի հիմքը չեն դրել, միայն ազդեցություն գործադրելու հիմքը, սակայն որևէ փաստական տվյալներով չեն կարողանում դա հիմնավորել»:
Մանրամասն՝ տեսանյութում։
