Միջերկրականի ավազան է մուտք գործել բրիտանական եւս մեկ ռազմանավ
Hraparak.am-ը գրում է.
Ջիբրալթար է մուտք գործել Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմին պատկանող Prince of Wales ավիակիր ռազմանավը։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Միաժամանակ նաեւ Միջերկրականի ավազան են մուտք գործել երկու պարետային նավեր՝ Pursuer-ն ու Dasher-ը։ Վերջիններս ուղեկցում են ավիակիր ռազմանավին։ Մինչ այդ, Ջիբրալթար էր մուտք գործել նաեւ Artful ատոմային սուզանավը, որը զինված է Tomahawk թեւավոր հրթիռներով։ Հայտնի չէ, թե ինչ նպատակների համար են նրանք մուտք գործել Միջերկրականի ավազան։
