Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Aurora News -ը գրում է.

«Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Հադրութի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրաիճակների պետական ծառայությունը։

«Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1601 աճյուն։»