Ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-ն, օրվա իշխանությունները արդեն տանուլ են տվել այդ գործընթացը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-ն օրվա իշխանությունները արդեն տանուլ են տվել այդ գործընթացը:

Բոլորի համար ակնհայտ է, որ եթե տեղ չգտներ խախտումների այս ահռելի չափաբաժինը, ընտրական պատկերը այլ կլիներ: Բողոք ներկայացրած կողմերը ցուցադրեցին իրավաբանական մաստեր կլաս:

Հատկանշական է նաև այն, որ բացի իշխանական խունտայից ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններից ամենից շատ իրար են խառնվել «հաճախորդ» ուժերը:»