Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +40․․․+42 աստիճան
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին` գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ,: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ ։ Հուլիսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

