Առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ. Գևորգ Դանիելյան

«Որպեսզի չունենանք քաղաքական հետապնդումներ, ավելի ճիշտ դրանք այդպիսին չորակվեն, առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և միայն մի պատժատեսակ՝ ազատազրկում, ուժը կորցրած ճանաչել վաղեմության ժամկետների նորմերը, վատթարացնող օրենքներին անխտիր հետադարձ ուժ տալ և անհապաղ կյանքի կոչել նմանաբնույթ այլ բարեփոխումներ։

Վստահ եմ, բացի տեղական սթափ ու նվիրյալ իրավաբաններից, եվրոփորձագետները և ապագայում բարեկամ դառնալու հավակնորդ հարևանները հերթական անգամ բուռն կծափահարեն և կհիմնավորեն առաջադեմ փորձը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: