Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերությունը փակում է իր գրասենյակները Ադրբեջանում

 

Auroranews.am-ը գրում է.

«Chevron BTC Pipeline-ը՝ Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերության՝ Chevron-ի ենթաբաժինը, փակում է իր գրասենյակները Ադրբեջանում:

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, ներկայումս Chevron-ն Ադրբեջանում չի մասնակցում որևէ նախագծի:

Հիշեցնենք, որ ընկերությունը բաժնետեր է եղել Ազերի, Չիրագ հանքավայրերի, Գյունեշլիի (ԱՉԳ) խորջրյա հատվածի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթուղու մշակման նախագծերում:

2019 թվականի նոյեմբերին Chevron-ը իր ակտիվները վաճառել է հունգարական MOL-ին 1,57 միլիարդ դոլարով:»