Երևանի քաղաքապետարանը մի կողմից ապօրինի շինություններ է քանդում, մյուս կողմից նորանոր ապօրինի շինարարության թույլտվույթուններ է բաշխում

Մի կողմից ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանը քանդում ապօրինի շինությունները, սակայն մյուս կողմում պարզվում է, որ նույն Երևանի քաղաքապետարանը նորանոր ապօրինի՝ նորմերի խախտումներով ընդունված, շինարարության թույլտվույթուններ է բաշխում սեփականատերերին, այն էլ Երևանի և ողջ Հայաստանի ամենախիթ բնակավայրում։

Դեռևս խորհրդային տարիներին՝ ավելի քան 40 տարի առաջ կառուցված Սվաճյան 62 և հարակից շեքերի բնակիչներն ապշաճ ու ահյաբեկված են քաղաքապետարանի հերթական որոշումից, որով մասնավոր սեփականատիրոջը թույլատրել է, իրենց շենքին հարակից երբեմնի այգի հանդիսացող հողամասում կառուցապատում իրականացնել ու 3-4 տարում կառուցել 18 հարկանի բազմաբնակարան շենք-համալիր։

Բնակիչներն ահազանգում են, հայտարարելով, որ նման թույլտվությունն ընդունվել է ապօրինի, նորմերի խախտումներով և որ նրանք դրա մասին տեղեկացել են միայն ընդունումից հ

ետո՝ համացանցով։

Նրանք պատրաստվում են դիմել բոլոր օրենքով սահմանված միջոցներին և եթե քաղաքապխետարանը անտեսի նրանց՝ կդիմեն անգամ դատախազություն։