Ռուսները ինքնաթիռ են ստեղծում՝ միջուկային պատերազմի ժամանակ օգտագործելու համար

Auroranews.am-ը գրում է.

«Վորոնեժում սկսվել է զորքերի կառավարման ինքնաթիռի ստեղծումը՝ լայնաֆյուզելաժային Իլ-96-400Մ-ի բազայի վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաշտպանական արդյունաբերական համալիրի իր աղբյուրին:

«Ռուսական օդատիեզերական ուժերը Իլ-96-400Մ-ի հիմքով երկու օդային հրամանատարական կետ կստանան: Մեկի արտադրությունը ընթացքի մեջ է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռանկարում չի բացառվում կառավարման երրորդ օդային կետի պատվերը։ Նախագիծը կրում է «Զվենո-3Ս» անվանումը։

Օդանավի ռադիոհամալրումը թույլ կտա հրամաններ հասցնել զորքերին, այդ թվում՝ ռազմավարական ավիացիային, շարժական և հանքային արձակման կայանքներին, ռազմավարական միջուկային զենք կրող սուզանավերին՝ 6 հազար կիլոմետր շառավղով։»