Թուրքիայի իշխող կուսակցության կողմից Հայաստանին ուղղված հերթական քողարկված սպառնալիքը
Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները: Այս մասին Բաքվում լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վճռական են բոլոր ջանքերը գործադրելու տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում ապահովելու համար:
«Երեւանը պետք է հրաժարվի Հարավային Կովկասից դուրս տարածաշրջանային խնդիրների լուծումներ փնտրելու սովորությունից, ընդգծեց Քուրթուլմուշը: «Համոզված եմ, որ փոխգործակցության ամենաճիշտ ճանապարհը «Վեցյակի պլատֆորմն» է՝ Թուրքիաի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցոթյամբ՝ համաձայն Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնության: Բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները», — ասաց քաղաքական գործիչը:
Հ.Գ. Հաշվի առնելով Բաքվի ռազմատենչ հայտարարությունները և Հայաստանի սահմաններին կրակոցների հետ կապված մշտական սադրանքները, Քուրթուլմուշի այս ձևակերպումը, թե «Երևանը վերջապես պետք է գիտակցի, որ լարվածության նոր օջախների ձևավորումը ոչ մի օգուտ չի բերի Հայաստանի ժողովրդին», կարծես ևս մեկ այլ քողարկված սպառնալիք մեր երկրին, իրավիճակը սրելու մեղքը մյուս կողմի վրա բարդելու և խաղաղություն հաստատելու փորձ առանց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության:
