Էս ամենը նաև կօգտագործվի հակառուսական հիստերիա բարձրացնելու համար. Վահան Բաբայան

Էս ամենը նաև կօգտագործվի հակառուսական հիստերիա բարձրացնելու համար:Կսկսվեն ցույցեր ռուսների դեմ, գրում է Ռեֆորմիստական ​​կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում ՝ մեկնաբանելով Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանին տեղի ունեցող այսօրվա իրադարձությունները, երբ ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված սադրանքի ժամանակ սպանվեցին երեք հայ զինծառայողներ, իսկ հետո, Մոսկվայի միջնորդությամբ, ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել:

«Արդյունքում եթե էս դավադրությունը ստացվի Հայաստանը ռուսական ազդեցությունից կպոկեն և կդնեն թուրքա-արևմտյան ազդեցության տակ:

Գինը անմեղ զոհերն են:

Ռուսներին շնորհակալ լինելու փոխարեն փաստորեն,փորձում են նրանց մեղադրել», – նշում է Վահան Բաբայանը: