Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայը դարձավ թույլ, խեղճ և պարտված. Վահան Բաբայան
Շատերին թվում էր, որ լինելու է հակառակը և հայն ավելի է ուժեղանալու, այնինչ արդեն որոշված էր, որ հզոր նախագահին գահընկեց պետք է արվեր, որ հայ ժողովրդին կոտորելու և խեղճ ու գաղթական դարձնելու համար հարմար պայմաններ ստեղծվի։ Այդպես էլ եղավ, այսօր յուրաքանչյուր հայ, թե ներսում, թե դրսում այլևս իրեն պարտված է զգում:գրում է իր ֆեյասբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
“Իրականում Սերժ Սարգսյանը արել իր կյանքում այնքան մեծ պատմական քայլեր, որ հնարավոր է հարյուրամյակներ մենք այլևս չկարողանանք վերադառնալ նրա թողած ժառանգությանը, այն հզոր երկրին, որն այլևս ցավոք չկա:
Ցավոք հայ ժողովուրդը չգնահատեց այն ինչը ուներ և դրա համար էլ այսօր պետք է տեսնի իր կորուստերի հետևանքները”,- եզրափակեց Վահան Բաբայանը:
