ԱԺ օրակարգը չի հաստատվում. նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնվել է վատ վիճակում (տեսանյութ) — «Հրապարակ»

ԱԺ օրակարգը չի հաստատվում. նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնվել է վատ վիճակում (տեսանյութ)

Նոր խորհրդարանը չի ձևավորվում: ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնվել է անելանելի վիճակում: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամները պահանջում են ապահովել, որ իրենց կալանավորված անդամները կարողանան գալ և մասնակցել ԱԺ նիստին, քանի որ նրանք, ըստ նրանց, գտնվում են պատանդի կարգավիճակում:

Նրանք պարբերաբար վարման կարգով ելույթի ձայն էին խնդրում: Հասանովն էլ պարբերաբար խնդրում էր թույլ տալ իր պարտականությունները կատարի և անցնի նիստի օրակարգի հաստատմանը: Բայց ընդդիմադիրները շարունակում էին պնդել իրենց պահանջը: Անգամ ձեռքերով հարվածեցին սեղաններին, որ խանգարեն Հասնաովին` ընթերցել օրակարգը: Ի վերջո, հայտարարեցին 20 րոպե ընդմիջում:

Այս պահին ընդմիջում է, պատգամավորները եկան սենյակներ` քննարկելու իրենց անելիքը ընդմիջումից հետո:

Մանրամասն՝ տեսանյութում

«Հրապարակ օրաթերթ»