Տիկնայք և պարոնայք կապիտուլյացիան շարունակվում է. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տիկնայք և պարոնայք կապիտուլյացիան շարունակվում է
Ո՞վ կմտածեր, որ էսպիսի անհեթեթ վիճակի մեջ կհայտնվի Հայաստանը:
Որ կգտնվեն մարդիկ, որոնք կշարունակեն աջակցել թիվ մեկ կապիտուլյանտին և կտան նրան մանդատ շարունակելու երկրի կապիտուլյացիան:
Դաժան օրերը դեռ առջևում են, բայց հետո շատ ուշ կլինի և անդառնալի է արդեն այն ինչ կատարվեց մեր երկրի հետ:
Նայում և զարմանում ես, այո զարմանում, որ հայը կարող էր էս աստիճան նվաստանալ ամբողջ աշխարհի առաջ և իր ձեռքով փորեր իր գերեզմանը:»
