«Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքները պետք է պատրաստ լինեն բլից-կրիգի․ Վահան Բաբայան

Շատ հավանական է, որ գնում են գաղտնի բանակցություններ նոր փաստաթուղթը մինչև սեպտեմբեր ստորագրելու վերաբերյալ, գրում է իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության հախագահ Վահան Բաբայանը, ու շարունակում․

“Կապիտուլյանտի այսօրվա ելույթը ՊՆ-ում շատ կասկածելի էր և դեմքի արտահայտությունը, տրամադրությունը և խոսելաձևը հուշում էր, որ հայ ժողովրդին նոր ցավոտ իրադարձություններ են սպասվում: Փորձը ունենք արդեն տեսել ենք նման իրավիճակներ:

Ինչպես պատերազմի առաջաին օրը, երբ նա խոսում էր հաղթելուց և պայմանավորվում, որ ինչ էլ լինի միևնույնն է համարելու է որ մենք պարտված չենք, այսօր էլ նա բացառելով միջանցքը խոսում է Ադրբեջանին ճանապարհ տալու մասին`համեմելով դա իբր ՀՀ-ին ևս նրանց կողմից ճանապարհ տալու մասին տեղեկատվությամբ: Ստացվում է,որ իրոք սահմանների մասով ինչ որ բան կա իսկ հպարտ քաղաքացիները ինչպես միշտ դա կիմանան թերթերից: Ստացվում է նաև որ այդ ինչ որ բանը լինելու է շատ շուտով`դրա վառ ապացույցներից մեկն էլ ԱԺ-ում նման կարգի բարձր անվտանգության միջոցառումներն են:

Հ.Գ Դրսից եկած շնորհավորանքներին մի խաբնվեք, չի բացառվում,որ հենց էդ դրսի շնորհավորողներն էլ շատ արագ փորձեն խաղից հեռացնել կապիտուլյանտին`իշխանության բերելով իրենց մյուս դրածոներին”: