Ալեն Սիմոնյանը գերազանցեց իր լիազորությունները, ԱԺ նախագահը նկատողություն հայտարարելու լիազորություն չունի. Արսեն Բաբայան

«Հայրենիք» Կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղական Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերազանցեց իր լիազորությունները։ ԱԺ նախագահը նկատողություն հայտարարելու լիազորություն չունի։

ԱԺ նախագահը կարող էր պատգամավորի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» կարգապահական միջոցը՝ նրա անուն ազգանունը հայտարարելու միջոցով։

Մինչդեռ Ալեն Սիմոնյանը հայտարարեց «նկատողություն» այն էլ առանց անուն ազգանունը հրապարակելու։ Ուստի այդ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառված չէ։»