Հրաշք իրական կյանքում, երեխաները վերջապես կլսեն

««Էրեբունի» ԲԿ-ում  վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել: «Կոխլեար» իմպլանտացիայի ծրագրով մեկ ամիս առաջ հերթական վիրահատություններն է կատարել UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման՝ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ:  Մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտներն այսօր միացվել են հյուրերի ներկայությամբ:

Միջոցառմանը մասնակցել են  ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ՀՀ-ում  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը:

Հիշեցնենք, որ 17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող այս կարևոր ծրագրի շնորհիվ:

Ծրագիրը մեկնարկել է 2004 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր  Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով:

Ծրագրի հիմնադրումից ի վեր պրոցեսորների ծրագրավորման հետագա գործընթացում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել նաև  բժիշկների մասնագիտական թիմը  բ.գ.թեկնածու Արմինե Մարտիրոսյանը և բ.գ. թեկնածու Գայանե Սարգսյանը`ՌԴ-ից ժամանած անվանի բժիշկ բ.գ.թեկնածու Վիգեն Վլադիմիրի Բախշինյանի գլխավորությամբ:

Խխունջային ինպլանտների տեղադրման գործընթացից անմիջապես հետո մասնագետների խումբը մ.գ.թեկնածու «Փոխօգնության կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ինեսսա Հարությունյանի գլխավորությամբ կիրականցնի հսկյածավալ վերականգնողական աշխատանք,որտեղ վիրահատված երեխաները անցնելու են վերականգնողական նոր փուլ,որից հետո նոր նրանք կկարողանան լիարժեք լսել և խոսել:»