ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Armeniasputnik.am-ը գրում է.

«Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը հրավիրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 9-10-ը Հայաստանում է գտնվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը հրավիրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։

Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ համանախագահ է դառնալու սեպտեմբերի 16-ից։»