Ռադիոտունը օրինակ բերողները կամ «Մերժիր Սերժին» ոռնացողների ֆիասկոն. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ռադիոտունը օրինակ բերողները կամ «Մերժիր Սերժին» ոռնացողների ֆիասկոն
Տևական ժամանակ է 2018թ-ի իրադարձություններին ակտիվ մասնակիցները,ովքեր այդ օրերին ոռնում էին թալանված լինելու մասին և իրենց դժգույն և չստացված կյանքի համար մեղադրում Սերժ Սարգսյանին այսօր մեզ դասեր են տալիս,թե ի՞նչու ռադիոտան գրավման ժամանակ չկրակեցին ապագա կապիտուլյանտի և իր ոհմակի վրա:
Բայց զարմանալին դա չէ,զարմնալին այն է,որ նրանք այսպես ասած քցվեցին և որևէ օգուտ չստացան հեղաշրջումից հետո ու հիմա մեզնից բարձր են հայհոյում և անիծում կապիտուլյանտին,մոռանակով,որ 2018-ի գարնանը փողոցում էին քնում ,ուտում և գոռում «Սերժ հեռացիր»:
Հիմա այդ հատվածը դարձավ ծայրահեղ ընդդիմադիր,նույնիսկ կոչ են անում հետին թվով,որ Սերժ Սարգսյանը կրակեր ռադիոտուն մտնողների վրա)))իրոք զավեշտ է:
Այդ հատվածի ֆիասկոն իրոք կարևոր է,քանի որ ևս մեկ անգամ ապացուցվում է նախագահի ճիշտ որոշումը,ձեռք չտալ ոհմակին,ուժ չկիրառել,քանի որ դա էր նրանց պետք իսկ նախկին նիկոլականները,որոնք այսօր թունդ ընդդիմադիր են վաղն էլ կարող են թունդ մի ուրիշ հատված լինել կորցնելու բան չունեն ,ինչպես երեկ,այնպես էլ այսօր:
Սպասենք նոր զարգացումների և վստահ եմ,որ այդ հատվածը դեռ ոտքի կանգնած և դեմքի լուրջ արտահայտությամբ ծափահարելու է Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին:
Շարունակելի…»

