Թրքահպատակ այս իշխանությունը այսօր զբաղված է《կենցաղային》 հարցերով, իսկ թշնամին ՀՀ տարածքում անում է ինչ ուզում է և որտեղ ուզում է.
Ընկերների Միություն ՀԿ նախագահ Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչպես գիտենք ադրբեջանցիները մայիսի 12֊ից ապօրինաբար ներխուժելեն ՀՀ սուվերեն տարածք, մարդկանց են գերեվարել և մինչև այսօր շարունակում են ազատ տեղաշարժվել մեր տարածքով պարբերաբար կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Գրեթե ամեն օր թշնամին կրակ է բացում Գեղարքունիքի,Արարատի և Սյունիքի մարզերում տեղակայված դիրքերի և սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, մարդիկ խիստ լարված մթնոլորտում են ապրում, նյարդերի վրա, սակայն դա բացարձակ չի հետաքրքրում քայլրածներին։
Նրանք ԱԺ-֊ում չեն խոսում թշնամու ակտիվ տեղաշարժից,փոխարենը խոսում են իրենց ծառայած բանակի սննդից, ընդդիմադիրների ունեցվածքից, մանր֊մունր էժանագին և ոչ օրհասական թեմաներից։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել մեկը ,ով ասում էր, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, առանց նախապայմանների՝ ցեղասպանության կամ այլ կարևոր հարցերի։
Թրքահպատակ այս իշխանությունը և իրենց սպասարկող հաճախորդները այսօր զբաղված են《կենցաղային》 հարցերով, իսկ թշնամին ՀՀ տարածքում անում է այն, ինչ ուզում է և որտեղ ուզում է:
Ծափ տվեք արա´ ապագա կա´»
