Հայկական «Մոնկադայի զորանոցը» 2016-ին չհաջողվեց գրավել ի շնորհիվ Սերժ Սարգսյանի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հիշողության թարմացումը հաճախ օգտակար է ոմանց առողջության համար և պետք է հիշել 2016թ աննախադեպ ահաբեկչությունը 1999թ հոկտեմբերի 27-ից հետո,երբ մի խումբ ահաբեկիչներ գրավեցին մի ամբողջ զորամաս Երևանի կենտրոնում:Սպանվեցին ոստիկաններ,բժիշկներին պատանդ վերցրեցին:Նրանք պետք է սկսեին 2018թ 2016-ին,սակայն չստացվեց:

Չստացվելու պատճառները շատ էին,«ընդգծված պոպուլիստ» սցենարը դեռ խաղարկված չէր,չկար զանգվածային աջակցություն նաև զենքով իշխանությունը վերցնելու պահը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից:Այդ խայտառակ ակտը հետախուզություն էր և պատվիրատուները փորձեցին շոշափել մարդկանց տրամադրվծությունը:

Այստեղ կա նաև մի շատ կարևոր բան,պատվիրատուները իմ կարծիքով կրկին սպասում էին (ինչպես 2018թ-ին),որ Սերժ Սարգսյանը արյուն կթափի Երևանի սրտում,դե նրանք էլ կհերոսան,ինչպես և մինչ օրս նրանց հերոսացնող մի մարգինալ զանգված կա: Չստացվեց,նախագահը կարողացավ առանց կրակոցի նրանց հաղթել,զենքերը վայր դրվեց և նրանք հանձնվեցին`հասկանալով,որ ժողովուրդը չաջակցեց զինված հեղաշրջման տարբերակին:

Սա հասկացան նաև պատվիրատու «խոշոր ձկները» և որոշեցին երկրորդ անգամ անել առանց զենք և պատանդներ:Այդպես և մոտեցվեց 2018-ի ապրիլը:

Շարունակելի…»