Հողատուն տարածք տալու մտադրությունից բացի տարածք նվաճելու ցանկություն իհարկե պետք է չունենար. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ամենայն հայոց կապիտուլյանտը այսօր ասում է

«Մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք.»

Բայց հողատուն ո՞նց պետք է նման ցանկություն ունենար, հողատուն տարածք տալու մտադրությունից բացի տարածք նվաճելու ցանկություն իհարկե պետք է չունենար))

Արցախը թուրքին տված ստահակը դեռ նվաճելու մասին է խոսում, անամոթության և անբարոյականության բարձրագույն մակարդակ:»