ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելի ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Սմբատյանը Իսրայելի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել։ Այս մասին  տեղեկանում ենք նախագահի կայքէջում հրապարակած հրամանագրից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։