Առանց Ռուսաստանի հետ երկարատև և վստահելի փոխգործակցության անհնար է Հայաստանի անվտանգության ապահովումը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Առանց Ռուսաստանի հետ երկարատև և վստահելի փոխգործակցության անհնար է Հայաստանի անվտանգության ապահովումը այս արագ փոփոխվող աշխարհում

Մեր հուսալի դաշնակիցը Ռուսաստանն է և պատմությունը դրա վառ ապացույցն է:

Հակառուսական բոլոր ուժերի նպատակը Հայաստանի թրքացումն է, որի անունը նրանք դնում են արևմուտք,բայց բոլորս էլ հասկանում ենք, որ արևմտյան որևէ բանակ երբեք չի եկել և չի գա մեզ պաշտպանելու, իսկ ռուսական բանակը մեր փրկության միակ հույսն է և այն մեր երկրում է:»