Ծառուկյանը Փաշինյանի հետ մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել. մանրամասներ ArmLur.am-ից

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այսօր ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանը կառավարության շենք է գնացել ու Փաշինյանի հետ մոտ մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել: Թե իշխանական, թե ԲՀԿ-ական թևի համար անհայտ է, թե ինչ օրակարգի շուրջ են Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Ծառուկյանին սպորտային ոլորտի մասով ինչ-որ բան Փաշինյանը տա, քանի որ նրանց վերջին հանդիպման ժամանակ որոշվել է փոխհամագործակցել տարբեր ոլորտներում: