Ռուսաստանը հանդես է գալիս պաշտպանության և ավիացիայի ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցության օգտին. «Ռոստեխ»

Թուրքիան անօդաչու թռչող սարքերի մշակման հսկայական փորձ ունի և արդյունավետ միջոցներ է ձեռնարկում պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ներմուծման փոխարինման շրջանակներում: Ռուսաստանը պատրաստ է քննարկել տեխնոլոգիական համագործակցությունը Թուրքիայի հետ՝ փոխշահավետության հիման վրա:

Այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ռոստեկ» ռուսական պաշտպանական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, որը Թուրքիայում է ՝ մասնակցելու պաշտպանական արդյունաբերության IDEF-2021 միջազգային 15-րդ ցուցահանդեսին:

Չեմեզովն ընդգծեց, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել:

«Ռոստեխ»-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների համատեղ արտադրության շուրջ:

«Մենք միշտ բաց ենք մեր գործընկերների հետ երկխոսության համար: Եթե Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք համագործակցել այս ուղղությամբ… Սակայն հետագա քայլերի համար մենք ակնկալում ենք կոնկրետ առաջարկ Թուրքիայից: Մենք պատրաստ կլինենք աջակցել և զարգացնել համագործակցությունն այս ուղղությամբ, հենց որ առաջին քայլն արվի», — ասել է ռուսական կորպորացիայի գլխավոր տնօրենը: