Ադրբեջանական զինված ուժերն այս պահին կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
Armeniasputnik.am-ը գոում է.
«Արման Թաթոյանը հայտնում է, որ կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր է որակում` հավեելով, որ դրանք ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:
Հիշեցնենք` շուրջ 1 ժամ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:»
