Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ եւ արեւելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ եւ Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։