Ո՞ր կուսակցությունը կհաղթեր, եթե Թուրքիայում այժմ լինեին ընտրություններ

Ո՞ր կուսակցությունը կհաղթեր, եթե Թուրքիայում հիմա լինեին խորհրդարանական ընտրություններ։ Թուրքական «MAK Danışmanlık» հետազոտական  և խորհրդատվական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական ուժին ձայն կտային, եթե հիմա անցկացվեին խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին գրում է Ermenihaber, հղում անելով Cumhurriyet թերթին։

Հարցման մասնակիցների 33․9 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը,  22․72 տոկոսը՝   գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), 10․1 տոկոսը՝ ընդդիմադիր, ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությանը, 14.7 տոսոկը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»՝ իսկ 7.71 տոկոսը՝ գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP)։

Հարցմանը մասնակցել է 2850 մարդ Թուրքիայի 65 նահանգից։