Թուրքամետ, բացահայտված գործակալ Արոն կապիտուլյանտ վարչապետի կողմից նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարար. Գենրիխ Դանիելյան

Սերժ Սարգսյանի աջակիցներ նախաձեռնության համանախագահ Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայատյաց, հակառուսական քարոզների ակտիվիստ, թուրքամետ, բացահայտված գործակալ Արոն, կապիտուլյանտ վարչապետի կողմից նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարար։

Փոշեկուլով խալի մաքրող Արոն իր ուրույն տեղը կարող է զբաղեցնել միջազգային հարթակներում, որպես միջազգային փոշիներ մաքրող,այլ ոչ` ներկայացնի Հայաստանը, որպես Արտաքին գործերի նախարար։

Մարդ, ով միայն ԱԺ նախագահ դառնալուց հետո խանութում տետրից ջնջեց իր գարեջրի պարտքը,մարդ ով դեմ էր դուրս եկել Ռուսաստանին` մեր ռազմավարական ամենակարևոր դաշնակցին, ով մասնակցում էր հակառուսական ակցիաներին 《Հայաստանն առանց Պուտին》 ցուցանակով` այսօր ներկայացնելու է Հայաստանի շահերը միջազգային հարթակներում։

Թուրքի գործակալը, հակառուսական քարոզարշավների ակտիվ մասնակիցը չի՛ կարող Հայաստանի հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ, չի՛ կարող թուրքի առաջ պահանջներ դնել ի օգուտ Հայաստանի,նա չի՛ կարող ոչ մի բանակցություն վարել,որովհետև այդ մարդը ատում է Հայաստանը, որովհետև այդ մարդը թուրքի կոշիկը լիզած ստահակի կողմից նշանակված նախարար ա։

Իր նշանակումը իրականում ոչինչ չի փոխում պաշտոնի թափուր լինելու և իր նշանակվելու համեմատականում,որովհետև  ինչպես ամիսներ շարունակ այդ պաշտոնը մնաց թափուր,այնպես էլ հիմա դե ֆակտո շարունակում է մնալ թափուր։ Արարատ Միրզոյանը կարող է միջազգային հարթակներում ապահովել միայն խալիների մաքրությունը։»