Գործակալը նախկին չի լինում ոչ մի դեպքում. Միքայել Գրիգորյանը Արարատ Միրզոյանի ԱԳ նախարար նշանակվելու մասին
Ընկերների Միություն ՀԿ -ի նախագահ Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ապացուցված գործակալ Օմեգան նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար։ Ուրեմն դուք պատկերացրեք Օմեգա Արոն դարձել է Արտաքին գործերի նախարար, սա ուղղակի աբսուրդ է։
Սրա նշանակումը ևս մեկ ապացույց է, որ այս իշխանությունները այլևս չեն թաքցնում իրենց դեստրուկտիվ նպատակները: Եթե դուք, նոյեմբերից սկսած, բոլոր հնարավոր և անհար խողովակներով գոռում եք, որ մենք պարտվել ենք, քանի որ պատերազմել ենք նաև թուրքիայի դեմ, ապա ինչի՞ եք թուրքի գործակալին ուղեգրում ԱԳՆ:
Թուրք գործակալը միշտ էլ սպասարկելու է բացառապես թուրքի շահը, դա լավ հիշեք: Ի դեպ, շուտով սկսվելու են եռակողմ բանակցությունները, իսկ տվյալ անձը, ով մինչ իշխանության բռնազավթումը հայտնի է եղել իր խիստ հակառուսական դիրքավորմամբ, պետք է վարի այդ բանակցությունները՝ վարի Հայաստանի անունից:
Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ ամեն պահ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ և դժվար զարգացումներին, նոր խայտառակ փաստաթղթի: Գործակալը նախկին չի լինում ոչ մի դեպքում:
Հ.Գ. Համախմբում է անհրաժեշտ, դժվարը դեռ առջևում է:»
