Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով. ԿԳՄՍ փոխնախարար

Armeniasputnik.am-ը գրում է.

«Ժաննա Անդրեասյանը կարևորել է ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանման անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. 2021-2022 ուսումնական տարին կսկսվի առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Այս մասին այսօր Տավուշի մարզում կայացած կրթության ոլորտին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն՝ ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- ասել է փոխնախարարը:

Նա նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները։»