Ինչ՞էր STOP_NIKOL_2020-ը և ինչ՞ու այն չստացվեց. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսկցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչ՞էր STOP_NIKOL2020-ը և ինչ՞ու այն չստացվեց

Մեկ տարի առաջ այս նույն օրը մենք հայտարարեցինք,որ խոսքից պետք է անցնել քայլերի և առաջարկեցինք անցկացնել հանրահավաք Մատենադարանի մոտ սեպտեմբերի 4-ին:

Հանրահավաքը և երթը առաջին անգամ իրականացվեց գործող իշխանության ամբողջական հեռացման պահանջով,ինչը աննախադեպ էր:

Ցավոք այդ փողոցային պայքարին որևէ կուսակցություն չմիացավ,եկան տարբեր ընդդիմադիր կուսակցություններից անհատներ,բայց միասնություն չեղավ և դա այն դեպքում,որ հանրահավաքը կուսակցական չէր:

Արդյունքում երկրորդ հանրահավաքից հետո սեպտեմբերի 18-ին մենք մնացինք միայնակ մեր պայքարում ինչին հաջորդեց աղետալի պատերազմը:

Շարժումը չկայացավ,բայց կապիտուլյանտ իշխանության դեմ բարձրացվեց փողոցային պայքարի առաջին դրոշը,առաջին կոչը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին, ովքեր այդ օրը կանգնեցին մեր փոքրաթիվ թիմի կողքին:

Դուք դա արեցիք հանուն մեր երկրի,հանուն վաղվա և չվախեցաք:»