Ֆինալնդիայում անցկացվող Եվրոպայի (EKF) կարատեի առաջնությունում ՀՀ հավաքականը ունի արդեն 1 բրոնզե մեդալ

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիա -ն հայտնում է.

«Ս.թ. օգոստոսի 20-ից 22-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցող՝ Եվրոպայի (EKF) կարատեի պատանիների, երիտասարդների և U21 48-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականն ունի արդեն 1 բրոնզե մեդալ, Junior -76 կարգում Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ գրավելով 3-րդ տեղը:

Առաջնությունը շարունակվում է, հավաքականի 5 մարզիկներ ելույթ կունենան օգոստոսի 22-ին:»