Ով «Պատիվ Ունեմ» դաշինքին կմեղադրի շոու անելու մեջ առաջին շոուն անողն է. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ով «Պատիվ Ունեմ» դաշինքին կմեղադրի շոու անելու մեջ առաջին շոուն անողն է
Իհարկե բարդ է, իհարկե պետք է ավելի ակտիվ և ավելի շատ խանգարել կապիտուլյանտին ԱԺ-ում, ի վերջո հասնել նրա հեռացմանը, բայց մեղադրել ընդդիմադիր ուժերին շոու անելու մեջ մեղմ ասած անբարոյականություն է:
Այսօր փայլուն միասնական պայքար սկսվեց խորհրդարանում և եթե այսպես շարունակվի ուսապարկերի մեծամասնությունը փլուզվելու է, չկասկածեք, բայց նաև մենք՝ ԱԺ պատերից դուրս գտնվողներս, պետք է օգնենք մեր գործընկերներին, այլ ոչ թե փնովենք և իրենց միայնակ թողնենք այս պատմական պայքարում:»
