ՔՊ-ական պատգամավորները հարվածում են Վահե Հակոբյանին

«Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում ԱԺ-ում գրանցված միջադեպից տեսանյութ է հրապարակել «factor.am»:

Տեսանյութից երևում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության անդամ Վահագն Ալեքսանյանը տեղից իջնում ու հարվածում է Վահե Հակոբյանին: Նույն խմբակցության այլ անդամներ նույնպես հարվածներ են հասցնում Վահե Հակոբյանին:

Կրկին անվտանգության աշխատակիցներ են մտնում նիստերի դահլիճ:

Աղբյուր` Panorama.am