Անվտանգության ի՞նչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ, ծրագրում չկա պատասխան. Տիգրան Աբրահամյան /տեսանյութ/

«Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ելույթը ԱԺ-ում:

Վերջին 2 օրերի առօրյայի տրամաբանության մեջ դժվար է կենտրոնանալ կառավարության ծրագրի վրա, բայց անվտանգության և Արցախի հիմնախնդրին վերաբերող դրույթներին չէի կարող չանդրադառնալ։

Չի բացառվում, որ այս օրերին իշխանության սադրած քաշքշուկները, բռնությունները նաև նպատակ ունեն հետին պլան մղելու մեր երկրի շուրջ տեղի ունեցող լուրջ գործընթացները, որոնք կարող են անդառնալի կորուստների հանգեցրել։

Եթե կարճ ասեմ, ապա կառավարության ծրագրի՝ անվտանգության և արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթները, շատ քիչ առնչություն ունեն ներկայումս մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ։