Բջջային կապի և FM ռադիոկայանների տիրույթներում առկա են խանգարումներ, խնդրի մասին ռուս խաղաղապահները տեղեկացված են. նախարարություն
Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ավելացնելով, որ այն հաստատվել է դեռևս հեռահաղորդակցության հանրապետական գործակալության կողմից մարտ ամսից հայաստանյան գործընկերների հետ կատարած հետազոտությունների և չափագրումների ժամանակ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ արցախյան կողմը խնդրի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահներին՝ տրամադրելով համապատասխան նյութեր:
ԱՐՑԱԽՊՐԵՍ
