Փաստացի օրակարգ են դարձնում Հայաստանի Հանրապետության Չգոյության հարցը. Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ալիեւն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ն անկախ երկիր համարելը սխալ է, քանի որ Հայաստանը չունի անկախ պետությանն անհրաժեշտ ատրիբուտներ, օրինակ՝ չի կարող ապահովել սեփական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ցավալին այն է, որ թշնամին շահարկում է դավադրորեն ստեղծված իրողությունը։

Որ կոկորդ էինք պատռում, պետականության գոյության վտանգի մասին ահազանգելով, սա ի նկատի ունեինք։

Փաստացի օրակարգ են դարձնում Հայաստանի Հանրապետության Չգոյության հարցը։»