Ադրբեջանի նպատակը Հայաստանից ոչ մեկ ուղղությամբ միջանցք ստանալն է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության պատգամավոր, ռազմագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ։

Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։

Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա։