59 պատգամավոր, որոնք կապիտուլյանտին բերեցին իշխանության. Վահան Բաբայան

2018 թվականի վերաբերյալ հաճախ տրվող հարցերից է, թե ո՞վ բերեց կապիտուլյանտին իշխանության: Շատերը դրանում մեղադրում են Սերժ Սարգսյանին, բայց եկեք նայենք փաստերը:

Փողոցային շարժմանը զուգահեռ, երբ կաթվածահար էր ամբողջ երկիրը և արյունահեղությունից խուսափելու համար ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, երկրի ղեկավարի պաշտոնակատար թողնելով Կարեն Կարապետյանին և դեռ մեծամասնություն ունեցող խորհրդարանին մարդիկ դեռ կարող էին փրկել վիճակը և թույլ չտալ,որ նախկին լրագրողը զավթեր երկրի գործադիր իշխանությունը: Դա չարվեց և դա փաստ է:

Շատ «հավատարիմ» և «պետականամետ» գործիչներ մեկ օրում թռան և իրենց հռչակեցին իբր «ժողովրդի» կողքին են (հեշտ է չէ՞ նման ձևակերպումով խուսափել անձնական պատասխանատվությունից) ու մենակ թողեցին մեր երկիրը ապագա կապիտուլյանտների ոհմակին:

Եղան մարդիկ,ովքեր առաջին օրվանից զգուշացրեցին այս գալիք չարիքի մասին և մինչև այսօր կանգնած մնացին Սերժ Սարգսյանի կողքին և ապացուցեցին, որ իրենք իրոք սկզբունքային և հայրենասեր մարդ են,այլ ոչ թե օրվա կուրսով և պետպատվերով շարժվող նողկալի կենդանի:

Իսկ պատմությունը մեզ հուշում է, որ 2018թ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունները և 13 պատգամավոր  Հանրապետական խմբակցությունից

ՀՀԿ-ից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին այն մարդիկ ովքեր այսօր որևէ աղերս չունեն ՀՀԿ-ի հետ՝ հիմնականում գործարար պատգամավորները Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյան, գեներալները՝ Մանվել Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, նաև Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինն այն միակ հանրապետականն էր, որը Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև մայիսի 1-ին: Գտեք 59 նախկին պատգամավորի անունները և հերթով իրենց հարցրեք, ինչո՞ւ կապիտուլյանտին բերեցիք իշխանության:

Ահա այն առեղծվածային հարցի պատասխաը, թե ով բերեց կապիտուլյանտին իշխանության, սա է մնալու պատմության մեջ սա է միակ փաստը:

Շարունակելի…