Մեր երեխաներն այսօր Եռաբլուրում չեն կարողանում հանգիստ քնել. ակցիա՝ կառավարության դիմաց

Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Հերոսի հարազատները ակցիա են անում կառավարության մոտ և պահանջում են, որ  վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:

«Իմ երեխու շիրիմը պղծել են ու ասում են՝ վարչապետի հրամանով: Պետք է պատասխան տա այն հրաման տվողը, որ Եռաբլուրում այսօր հերոսների գերեզման են քանդում:

Մտել եմ Եռաբլուր, տեսել եմ իմ երեխու գերեզմանը քանդած, նկարը գետնին ընկած: Սրբապղծություն:

Մեր երեխաներն այսօր Եռաբլուրում չեն կարողանում հանգիստ քնել: Այսօր Եռաբլուրում էլ են քանդում գերեզմանները: Միայն թուրքը կարող է նման բան անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Գևորգյանի հայրը:

Աղբյուր` Panorama.am