Թուրքիան պատրաստվում է արդիականացնել ուկրաինական բանակի ՀՕՊ համակարգերը

Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման  համակարգի  (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։

«Այս պայմանագիրը՝ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկն է»,-ասված է ուկրաինական ընկերության հաղորդակցության մեջ։

Նշվում է, որ պայմանագրի նպատակն է բարձրացնել ուկրաինական ՀՕՊ համակարգերի տեխնիկական հանարավորությունները։

Ուկրաինական աղբյուրները նաև հաղորդում են, որ Թուրքիան Ուկրաինային է պատրաստվում առաջարկել  «ASELSAN» և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

Աղբյուր` Ermenihaber.am