Այսքանից հետո կասկածող կա՞, որ ՀՀ-ն ճանաչելու է Ադրբեջանը Արցախով հանդերձ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսքանից հետո կասկածող կա՞, որ ՀՀ-ն ճանաչելու է Ադրբեջանը Արցախով հանդերձ

Էսքանից հետո ՀՀ ղեկավար իրեն համարող կապիտուլյանտը չի գնում Ստեփանակերտ անկախության տոնին,այլ գնում է արձակուրդ:

Նրա չգնալը պարզ է չէ՞ բոլորիս ում պահանջն է և նա դա բավարարեց: Հետևաբար կապիտուլյանտի համար նույնիսկ ձևական գոյություն չունի Արցախի անկախության հարց, այն նա վաղուց իր համար փակել է: Հակառակ դեպքում սրտաճմլիկ ուղերձի փոխարեն,նա կգնար մի հատ էլ սելֆի կաներ:

Շնորհավորեք չշնորհավորեք նիկոլական խունտան այս հարցը արդեն փակել է, մնում է հասկանալ մեր ազգն էլ է այս հարցը փակել, թե դեռ հույս կա:»